Armenia Sputnik. Ըստ մեղադրող կողմի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը պետք է ազատազրկվի 3 տարի 6 ամիս ժամկետով, եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով (տվյալ քրեական գործով հնարավոր պատժաչափին ավելացնելով ավելի վաղ այլ գործով նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը)։
Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։
Ավելի վաղ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)