Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան

Հասարակություն

15.10.2026 | 16:44

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատական նիստին հայտարարեց, որ գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը դատական նիստի հետաձգման հիմք է:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ մեղադրական եզրակացությունը պետք է լինի ամբողջ վարութն
ամփոփող փաստաթուղթ, որում պետք է ներառվեն ինչպես մեղադրական, այնպես էլ արդարացնող ապացույցներ, մինչդեռ մեղադրական եզրակացությունը, ըստ Սարգսյանի, միայն մեղադրական թեքումով է:

Հանրային մեղադրողները, սակայն, չհամաձայնեցին պաշտպանի հետ՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է այն տեսքով, ինչ տեսքով պետք է ներկայացվեր, ուստի դատարանը որոշեց գործի քննությունը շարունակել այն պայմաններում, ինչ պայմաններում ներկայացվել է:

Արաքս Մամուլյան

Leave a comment