Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բուժման ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը լրագրողներին խնդրեց այս թեմայով լուսաբանումներ անելիս մի քիչ զգույշ լինել։
«Երբ կինը զգայուն վիճակում է, կխնդրեմ նկարները հրապարակելուց մի քիչ ավելի զգուշավոր լինել, որովհետև այսօրվա թվային դաշտում, երբ լուսանկարը հրապարակվում է, հետո մնում է՝ անգամ, երբ հետո կինը փոշմանի, որ թույլ է տվել այդ պահին իրեն նկարեն»,- ասաց Ավանեսյանը։