«Ես գիտեմ, որ Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է։ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահի դրությամբ դեռեւս հաստատում չկա»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երեւանում անցկացվելիք COP17 համաժողովին Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցության հարցին։
Փաշինյանն անդրադարձավ նաեւ COP17-ի համար պետական գնումների հարցում անարդյունավետ ծախսի վերաբերյալ ահազանգերին։
«Որտեղ փող է ծախսվում, այնտեղ միշտ էլ կոռուպցիոն ռիսկերը կան։ Եվ մեր խնդիրը կոռուպցիոն ռիսկերը կառավարելն է»- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ընթացակարգերի շրջանակներում է իրականացվել գնումների գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Կա ուրիշ հարց՝ ինչքանո՞վ էր նպատակահարմար այս միջոցառումը Հայաստանի հանրապետությունում անել։ Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր ներդրում է Հայաստանի զարգացման գործում։ Տասնյակ հազարավոր փոքր եւ միջին, նաեւ ոչ միջին ընկերություններ գումար վաստակելու հնարավորություն են ստանալու։ Եվ ըստ էության այս միջոցով կառավարությունը ֆինանսավորում է մեր բիզնեսին»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: