Շաքիի միջադեպից տուժած կնոջ բժշկական ծախսերը ամբողջությամբ հոգում է պետությունը. Ավանեսյան

Շաքիի միջադեպից տուժած կնոջ բժշկական ծախսերը ամբողջությամբ հոգում է պետությունը. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շաքիի միջադեպից տուժած կնոջ բժշկական ծախսերը ամբողջությամբ հոգում է պետությունը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը կոչ արեց տուժած կնոջը նկարելիս զգուշություն ցուցաբերել։

«Լրագրողական էթիկայի շրջանակներում, երբ կինը զգայուն վիճակում է, կխնդրեմ նկարները հրապարակելուց մի քիչ ավելի զգուշավոր լինել, որովհետև այսօր թվային դաշտում, երբ մի նկար հրապարակվում է, դա մնում է, անգամ եթե հետո կինը փոշմանի, որ թույլ է տվել այդ պահին իրեն նկարել»,- նշեց նա։

Leave a comment