ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առնվազն վեց անգամ կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին հրաժարվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներից․ այս մասին  հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Հարցը բարձրացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև քննարկումից հետո։

Ըստ թերթի՝ Ուկրաինայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համաձայնվել Մոսկվայի հետ ցանկացած էներգետիկ զինադադարի, սակայն ռուսական կողմը հրաժարվել է: Ահա թե ինչու Ուկրաինան չի դադարեցրել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։

Հրապարակման աղբյուրները մանրամասներ են ներկայացրել դիվանագիտական ​​գործունեության մասին: Կիեւում տեղի է ունեցել վեցժամյա հանդիպում, որի ընթացքում ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները կոչ են արել ուկրաինական և եվրոպական կողմերին մշակել Ռուսաստանին ուղղված նոր առաջարկների փաթեթ, որը նպատակաուղղված է պատերազմի ավարտին։

Նույն օրը Սպիտակ տան ղեկավարը 90 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցից անմիջապես հետո հայտարարվել է դիզելային վառելիքի գործարքի մասին։

ԱՄՆ նախագահը չի հրաժարվել ուկրաինական հակամարտության կարգավորման իր հանձնառությունից։ Նրան նկարագրում են որպես միակ քաղաքական գործիչ, որը կարող է երկխոսություն պահպանել և՛ Պուտինի, և՛ Զելենսկու հետ՝ գործնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

WSJ-ի աղբյուրները ռուսական դիզելային վառելիք գնելու նախաձեռնությունը բնութագրել են որպես կրկնակի ազդեցություն ունեցող գործիք. այն կարող է իջեցնել բենզինի գները ԱՄՆ-ում և միաժամանակ տնտեսական խթան ստեղծել Ռուսաստանի համար՝ բանակցությունների սեղանին վերադառնալու համար։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ Կիեւը դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ 

Leave a comment