Հայաստանը միջազգային գործընկերների հետ միշտ է շփվում է կոռեկտության սահմաններում՝ մի օր ավել, մի օր պակաս, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ու Բելառուսի նախագահների միջև շփումներին։
«Ֆորմատ է՝ գնում, աշխատում ենք։ Ես ասել եմ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ տեսնեմ՝ ճամփես կփոխեմ։ Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել»,- նշեց Փաշինյանը։