Փաստաբան Ինեսա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ծնողի փոխանցմամբ՝ իր 12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ինչի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ, գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք, քթի սալջարդ, մարմնի վրա ցուցափայտի հարվածի հետքեր…
Դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյա՛ն, հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ ի՞նչ եք արել երեխայի անվտանգությունն ապահովելու համար՝ բացի դպրոցը փոխելու առաջարկից, ի՞նչ կոնկրետ միջոցներ եք ձեռնարկել բռնությունը կանխելու և երեխային պաշտպանելու ուղղությամբ, դիմե՞լ եք արդյոք իրավասու մարմիններին…
Դպրոցում երեխայի անվտանգության ապահովումը ձեր հայեցողության հարցը չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն, որի անտեսումը կամ ոչ պատշաճ կատարումը պետք է արժանանա իրավական խիստ գնահատականի՝ պատասխանատվության բոլոր հետևանքներով։
Ի դեպ՝ միջադեպերից մեկի գլխավոր հերոսը ուսուցչուհիներից մեկի թոռն է։ Դեռ այսքանը…
Հ․Գ․ Ծնողը հայտնեց նաև, որ երեխան մի քանի օր է հրաժարվում է դպրոց գնալ… իսկ դպրոցից որևէ մեկը կապ չի հաստատել։
«Ա.». Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով և փաստագրական չէ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: