ԱՄՆ-ն առաջարկել է Եվրոպային մասնակիորեն ապասառեցնել ռուսական ակտիվները. FT

Բաժանորդագրվել

Այս նախաձեռնությունը կոչված է դրդել Մոսկվային և Կիևին վերադառնալ խաղաղության բանակցություններին, գրում է պարբերականը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը և ամերիկացի գործարար Ջարեդ Քուշները առաջարկել են ԵՄ ներկայացուցիչներին մասնակիորեն ապասառեցնել ռուսական ակտիվները՝ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հանդիպումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ Մայամիում։ Ուիտկոֆը և Քուշները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ ներկայացուցիչներին ռուսական ակտիվները ապասառեցնելու մի քանի տարբերակ են առաջարկել։

Քննարկվող մեխանիզմներից մեկը Վաշինգտոնի վերահսկողության ներքո հատուկ ֆինանսական գործիքի ստեղծումն էր։ Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը քննարկվել է խաղաղության համաձայնագրի պայմանների մշակման համատեքստում։

Եվրոպացի բանակցողները չեն աջակցել ամերիկյան ծրագրին։ Միևնույն ժամանակ ակտիվները ապասառեցնելու և դրանց հետագա օգտագործման կարգին առնչվող հարցերը շարունակում են մնալ օրակարգում և մշակվել։

Ավելի վաղ Կիևը հայտնել էր, որ Իլոն Մասկի SpaceX ընկերությունը սահմանափակել է Starlink տերմինալների արագությունը Ուկրաինայի զինված ուժերի համար։ Դրա պատճառով Ուկրաինական զինուժի մի քանի գործողություններ խափանվել են։

Leave a comment