«Անկլավների փոխանակման հարցում չկա համաձայնություն». Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Անկլավների փոխանակման հարցում «չկա համաձայնություն», լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Չկա համաձայնություն, ցանկացած հարց, որը ֆորմալ քննարկվում է և որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք: Ցանկացած հանդիպում, քննարկում, որի վերաբերյալ կա հստակություն, հրապարակային է: Մենք ունեցել ենք 13 հանդիպում, և դրանց վերաբերյալ եղել է պաշտոնական հաղորդագրություն: Ավել բան չեմ կարող ասել, քանի որ չկա աշխատանք սահմանազատման հետ կապված, որը ֆորմատից դուրս է», – նշեց Գրիգորյանը։