ԱՄՆ քննարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը GBU-43/B բարձր պայթուցիկությամբ ավիառումբի (MOAB) միջոցով, որը ոչ պաշտոնապես հայտնի է որպես «Բոլոր ռումբերի մայր» անվանբ։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն, Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքները և միջուկային օբյեկտները կարող են հարձակման ենթարկվել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները։
CNN-ը հաղորդում է, որ MOAB-ը, որը կշռում է ավելի քան 9,5 տոննա, ԱՄՆ զինված ուժերի զինանոցում ամենահզոր ոչ միջուկային ռումբն է։
Դրա արդյունավետությունը նախագահ Թրամփի հայտարարած ռազմավարական նպատակներին հասնելու հարցում կասկածելի է, բայց, ինչպես նշում է CNN-ը, դա կնշանակեր ԱՄՆ-Իսլամական Հանրապետություն հակամարտության զգալի սրացում։