Ագրարային համալսարանում արշալույսները խաղաղ չեն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարածված լուրերի համաձայն իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գործունեության հետ կապված: Գիտական կենտրոնը 2020 թվականից ղեկավարում է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Անդրեաս Մելիքյանը:

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե հետևյալ բովանդակությամբ՝

1. առկա՞ է, արդյոք, հարուցված քրեական վարույթ,

2. ի՞նչ հիմքերով է հարուցվել վարույթը,

3. արդյո՞ք կան գործով անցնող մեղադրյալներ,

4. այլ տեղեկատվություն կապված վերոնշյալ կենտրոնի հետ:

Yerkir.am-ի հարցմանը պատասխանել կոմիտեի գլխավոր քարտուղարը, նշելով, որ համապատասխան քրեական վարույթների առկայության դեպքում վերջիններիս մասով պահանջվող տարաբնույթ տվյալները պարունակում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվող՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ և ըստ այդմ, Օրենքի նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով, դասվում են սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկությունների շարքին։

Պատասխանից կարելի գալ այն եզրակացության, որ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստացի չի հերքել քրեական գործի առկայությունը:

Հ.գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, Yerkir.am-ը տեղեկացավ, որ գիտական կենտրոնի ղեկավար Անդրեաս Մելիքյանը ազատվել է ոչ միայն տնօրենի, այլ նաև դասախոսի պաշտոններից:

Leave a comment