Մեծ հպարտություն է տեսնել հայազգի թեկնածուի՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրվելիս․ Գառնիկ Դանիելյան

Օրերս ուրախությամբ տեղեկացա, որ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում։

Մեծ հպարտություն է տեսնել հայազգի թեկնածուի՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրվելիս։

Գևորգը ոչ միայն բացառիկ մասնագետ է, այլև ազնիվ, սկզբունքային և իր գործին նվիրված մարդ։ Քաղաքացի, որն իր մասնագիտական պարտականություններից զատ անտարբեր չէ մեր պետության ճակատագրի հանդեպ։ Մարդասեր բժիշկ, որն ապրում է յուրաքանչյուր բուժառուի խնդիրներով և պայքարում մարդկային կյանքերի համար։

Որպես ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու՝ Գևորգ Թամամյանը Բոստոնից մեկնարկել է «Ճանապարհ դեպի Ժնև» (The Road to Geneva with Dr. Gevorg Tamamyan) նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով լսել մարդկանց, քննարկել համաշխարհային առողջապահության մարտահրավերները և նպաստել ԱՄՆ-ի ու Արգենտինայի՝ ԱՀԿ վերադառնալուն։

Վստահ եմ՝ Գևորգ Թամամյանի մասնագիտական փորձը, մարդկային որակներն ու սկզբունքայնությունը ծառայելու են այս առաքելությանը։

Հաջողությո՛ւն եմ մաղթում մեր հայրենակցին։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր

Leave a comment