https://arm.sputniknews.ru/20261015/eatm-n-ev-irany-arevtri-volvortum-hamagvortsakcutjan-hushagir-en-stvoragrel-eth-108149093.html
ԵԱՏՄ-ն և Իրանը առևտրի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել. ԵՏՀ
ԵԱՏՄ-ն և Իրանը առևտրի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել. ԵՏՀ
Sputnik Արմենիա
Թեհրանում մի շարք համատեղ միջոցառումներ են անցկացվել ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T14:23+0400
2026-10-15T14:23+0400
2026-10-15T14:24+0400
անդրեյ սլեպնյով
իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108140554_0:254:1255:960_1920x0_80_0_0_6e0c72047568ac6de3add09336c78530.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանում տեղի է ունեցել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի երկրորդ նիստը։Հանձնաժողովից հայտնել են, որ նիստը համանախագահել են ԵՏՄ առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակը։Միջոցառման ժամանակ պայմանավորվել են պատրաստի սպառողական ապրանքների հասանելիության սահմանափակումները վերացնելու ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակել։ Երկրները նաև մտադիր են արտոնյալ առևտրի վիճակագրության փոխանակում իրականացնել՝ համաձայնագրի արդյունքները գնահատելու համար։«Քննարկվել են ավտոմոբիլային, բժշկական և դեղագործական արտադրանքի շուկա հասանելիություն ապահովելու հարցերը, ինչպես նաև «Հալալ» արտադրանքի պահանջների վերաբերյալ հետագա աշխատանքները: Համաձայնություն է ձեռք բերվել պատրաստի սպառողական ապրանքների հասանելիության սահմանափակումները վերացնելու միջոցառումների ծրագիր մշակելու շուրջ: Կողմերը նաև մտադիր են արտոնյալ առևտրի վիճակագրության փոխանակում իրականացնել՝ համաձայնագրի արդյունքները գնահատելու համար», – հայտնել են ԵՏՀ-ից:ԵԱՏՄ-ն և Իրանը կարագացնեն ապրանքների ծագման ստուգման էլեկտրոնային համակարգի վրա աշխատանքները և մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման արձանագրության համաձայնեցումը:Առանձին բիզնես ֆորումի ժամանակ համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵԱՏՄ Գործարար խորհրդի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի միջև:ԵՏՀ–ի տվյալներով՝ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, միևնույն ժամանակ միության արտահանումն աճել է 6%-ով, իսկ Իրանից ներմուծումը՝ 3%-ով:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108140554_0:0:1280:960_1920x0_80_0_0_664041c770d02cf0a955922ec18ce184.jpg.webp
անդրեյ սլեպնյով, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
անդրեյ սլեպնյով, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Թեհրանում մի շարք համատեղ միջոցառումներ են անցկացվել ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանում տեղի է ունեցել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի երկրորդ նիստը։
Հանձնաժողովից հայտնել են, որ նիստը համանախագահել են ԵՏՄ առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակը։
«Այսօր մեր ուշադրությունը պետք է տեղափոխվի սակագների ազատականացումից, որոնք մենք հաջողությամբ իջեցրել ենք, դեպի ոչ սակագնային խոչընդոտների վերացումը և իրական բիզնեսին աջակցելը։ Սա է այն, ինչ մեզնից ակնկալում են մեր արտադրողներն ու արտահանողները», – ընդգծել է Սլեպնյովը։
Միջոցառման ժամանակ պայմանավորվել են պատրաստի սպառողական ապրանքների հասանելիության սահմանափակումները վերացնելու ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակել։ Երկրները նաև մտադիր են արտոնյալ առևտրի վիճակագրության փոխանակում իրականացնել՝ համաձայնագրի արդյունքները գնահատելու համար։
«Քննարկվել են ավտոմոբիլային, բժշկական և դեղագործական արտադրանքի շուկա հասանելիություն ապահովելու հարցերը, ինչպես նաև «Հալալ» արտադրանքի պահանջների վերաբերյալ հետագա աշխատանքները: Համաձայնություն է ձեռք բերվել պատրաստի սպառողական ապրանքների հասանելիության սահմանափակումները վերացնելու միջոցառումների ծրագիր մշակելու շուրջ: Կողմերը նաև մտադիր են արտոնյալ առևտրի վիճակագրության փոխանակում իրականացնել՝ համաձայնագրի արդյունքները գնահատելու համար», – հայտնել են ԵՏՀ-ից:
ԵԱՏՄ-ն և Իրանը կարագացնեն ապրանքների ծագման ստուգման էլեկտրոնային համակարգի վրա աշխատանքները և մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման արձանագրության համաձայնեցումը:
Առանձին բիզնես ֆորումի ժամանակ համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵԱՏՄ Գործարար խորհրդի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի միջև:
«Այս ձևաչափը նախատեսված է ընկերություններին օգնել ուղիղ կապեր հաստատելու և փոխադարձ առևտրի ու համատեղ նախագծերի զարգացման ուղղությամբ առաջարկներ մշակելու գործում», – ընդգծել է Սլեպնյովը:
ԵՏՀ–ի տվյալներով՝ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, միևնույն ժամանակ միության արտահանումն աճել է 6%-ով, իսկ Իրանից ներմուծումը՝ 3%-ով: