Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի միջև հանդիպում։
Նախարարները քննարկել են առևտրատնտեսական կապերի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և կապի ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։ Ընդգծվել է առկա մարտահրավերներին դիմակայելու գործում շարունակական երկխոսության, դիվանագիտական շփումների և բազմակողմ համագործակցության կարևորությունը։
Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը։