https://arm.sputniknews.ru/20260213/ukrainaji-harcvov-banakcutjunneri-hajvord-puly-teghi-kunena-mjus-shabat-peskvov-98777347.html
Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մյուս շաբաթ. Պեսկով
Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մյուս շաբաթ. Պեսկով
Sputnik Արմենիա
Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T14:53+0400
2026-02-13T14:53+0400
2026-02-13T14:53+0400
ուկրաինա
բանակցություն
ռուսաստան
ամն
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_4aff6ed278e1ab61c0d42e7e7304843d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ «Politico»-ն, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական կարգավորման հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում։Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել էր Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Երկու հանդիպումն էլ փակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։Կողմերն Աբու Դաբիում քննարկել են կրակի դադարեցման ուղիները. Ուիտկոֆ
ուկրաինա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_d89b97184bb1ca8da24fc4bc563e3f37.jpg.webp
ուկրաինա, բանակցություն, ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով
ուկրաինա, բանակցություն, ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով
Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Politico»-ն, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական կարգավորման հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում։
«Պայմանավորվածություն կա, որ բանակցությունների հաջորդ փուլն իսկապես տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Վայրն ու ճշգրիտ օրը կհայտնենք ձեզ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել էր Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Երկու հանդիպումն էլ փակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։