Միկոյան․ Ապօրինի որոշումների տակ կան կոնկրետ անուններ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Նախագահ Քոչարյանի թվով չորրորդ ապօրինի կալանավորումը և էս ապօրինի քրեական գործը որևէ պարագայում չի կարող առօրեական և նորմալ դառնալ քաղաքական դաշտի թե՛ ակտիվ, թե՛ պասիվ, թե՛ ստվերային գործող մասնակիցների համար, այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Նախագահի ապօրինի քրեական հետապնդումը մինչև չդադարեցվի, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կյանքի բնականոն ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շռայլություն. սա քաղաքական գնահատական է»։

Նա ասաց, որ ապօրինի որոշումների տակ կան կոնկրետ անուններ, ստորագրություններ. «Աննա Վարդապետյան, Ծովակ Մնացականյան. սա կարող են համարել զգուշացում, խնդրանք, հորդոր. վաղը, մյուս օրը մորքուրները, հորքուրները, քեռիները, բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան՝ երեխաները չէին հասկանում. երեխաները արդեն հասուն են, նախագահի դեմ կատարվող կոնկրետ ապօրինություններ կան»։

Aysor.am

Leave a comment