Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կտրուկ դիմել է ամերիկացի գործարար Իլոն Մասկին Ուկրաինայի զինված ուժերի համար Starlink ծառայությունների սահմանափակումների կիրառումից հետո։
«Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ», – գրել է նա X սոցիալական ցանցում։
«Որպես ձեր եվրոպացի հաճախորդներ՝ հետևում ենք ձեզ»,- նշել է Սիկորսկին։
Չորեքշաբթի առավոտյան Վլադիմիր Զելենսկին բողոքել էր, որ Ուկրաինան երկրորդ օրն անընդմեջ չի ստացել հետախուզական տեղեկատվություն իր գործընկերներից բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ։ Երկու օր առաջ CNN-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը զգուշացրել է Կիեւին, որ պատրաստ է դադարեցնել նման տեղեկատվության փոխանակումը։ Politico-ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են նաև կորցնել Starlink արբանյակային կապի հասանելիությունը։
Դրանից առաջ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Զելենսկիին ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարձակվելու խնդրանքներն անտեսելու մեջ։