Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Լիդիան Արմենիա» ընկերությունում Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործումից ստացվող տարեկան եկամտին:
«Զուտ եթե եկամտային մասը նայենք մոտ հաշվարկները տարեկան 120-130 մլն դոլար են՝ այսօրվա ոսկու արժեքի պարագայում։ Դա հարկեր և ռոյալիթիներ, որոնք կուղղվեն դեպի ՀՀ բյուջե։
Այսինքն այդտեղ չկա մեր 12.5% դիվիդենտներն ու մնացած մասերը։ Կան նաև այլ ածանցյալ էֆեկտներ, տնտեսական ազդեցություններ»,- Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Սանոսյանը: