ՔՊ-ում քննարկել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր (PAN.am)

Հոկտեմբերի 13-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը։ Այն նախագահել է կուսակցության վարչության ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկման առարկա են դարձել նաև ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերը։

Նիստի ընթացքում կուսակցության վարչության անդամներն անդրադարձել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցերին։

Ավելի վաղ նշվել է, որ նոր Սահմանադրության նախագիծը պետք է հրապարակվի լայն հանրային քննարկումների համար: Կառավարության որոշմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է մշակի և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատի նոր Սահմանադրության նախագիծը, ինչից հետո այն կներկայացվի վարչապետի աշխատակազմՓաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։

Գործող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականին և վերջին անգամ փոփոխվել է 2015 թվականին:

Leave a comment