Բաժանորդագրվել
Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր Գյումրիում մահացու վրաերթ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 17։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել։ Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշվում է, որ բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։