News.am-ը գրում է․
Բնական երանգները, անսովոր նախշերը և զուսպ շեշտադրումները այս աշնանը և ձմռանը թրենդային կլինեն մանիկյուրի մեջ: Vogue Arabia-ն առանձնացրել է մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն թարմացնել ձեր սովորական տեսքը:
Եղնիկի նախշեր
Եղնիկի նախշ հիշեցնող բծերը զարդարում են եղունգները տաք շագանակագույն և կարամելային երանգներով: Կիսաթափանցիկ մերկ հիմքի ֆոնին այս դիզայնը մեղմ և նրբագեղ տեսք ունի:
Գույների համադրություններ
Մոդայիկ են խամրած երանգների՝ յասամանագույն, մանանեխագույն, ձիթապտղի և բալի հակադիր համադրությունները: Քրոմի մանրամասները արտահայտչականություն են հաղորդում մանիկյուրին:
Սրճագույն ֆրենչ
Դասական ֆրանսիական մանիկյուրը աշնանային տեսք է ստանում մուգ շագանակագույն ծայրերի և կիսաթափանցիկ վարդագույն հիմքի շնորհիվ: Այս էլեգանտ տարբերակը կատարյալ է նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի զուսպ դիզայն:
Աշնանային մինիմալիզմ
Տերակոտայի, շագանակագույնի, կրեմագույնի և շոկալադե երանգները համադրվում են պարզ, գրաֆիկական նախշերի մեջ: Այս մանիկյուրը թույլ է տալիս փորձարկել գույները՝ միաժամանակ պահպանելով կոկիկ և բազմակողմանի տեսքը։