ՔՊ-ն չցանկացավ, որ մենք մասնակցենք արgախgիների հետ իրենց նախաձեռնած քննարկմանը. Արեգա Հովսեփյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ է այն կազմակերպվել, մենք ցանկություն հայտնեցինք մասնակցելու քննարկմանը, քանի որ հարցը բոլորին է հուզում, սակայն ՔՊ-ն ցանկություն չհայտնեց, որ հարցի քննարկումը լինի համատեղ։ Քննարկումն անցկացվում է արցախցիներ-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն»,- լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Նա նշեց, որ այսօր արցախցիների ամենաառաջնային  հարցը բնակարանների խնդիրն է. «Արցախիցների մեծ մասն այսօր ստիպված է ապրել վարձով, սակայն աշխատավարձով չեն կարող վարձով ապրել։ Իսկ բնակարանային  ծրագիրն ամենևին  էլ չի համապատասխանում իրականությանը։ Խոսքը միայն սերտեֆիկատի գումարը չէ։ Մենք տեսանք, երբ սերտեֆիկատի գումարը որոշակի բարձրացավ, դրան զուգահեռ բարձրացավ անշարժ գույքի գինը»։ 

Leave a comment