2026 ֆինանսական տարում Համաշխարհային բանկի խումբը զարգացող երկրների համար մոբիլիզացրել է ռեկորդային՝ 112 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով մասնավոր կապիտալ. սա կազմակերպության պատմության մեջ ամենաբարձր տարեկան ցուցանիշն է և զգալի աճ՝ 2022 ֆինանսական տարվա 35 միլիարդ դոլարի համեմատ։
Հայաստանում 2026 ֆինանսական տարում Համաշխարհային բանկի խումբը ներգրավել է 342 մլն դոլարի մասնավոր կապիտալ՝ 56 անգամ ավելի, քան 2022 ֆինանսական տարում արձանագրված 6 մլն դոլարը։ Այս զգալի աճը վկայում է Հայաստանի զարգացմանն ու տնտեսական վերափոխմանը նպաստելու գործում մասնավոր ներդրումների աճող դերի մասին։
Հայաստանում մասնավոր ներդրումների ներգրավման մեծ ներուժ կա հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների, կայուն ֆինանսավորման, թվային վերափոխման և այլ ոլորտներում։ Այդ ներդրումները կարող են նպաստել ավելի մրցունակ և դիմակայուն տնտեսության ձևավորմանը։
Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանի հետ համագործակցության ընթացիկ ռազմավարության առանցքային նպատակներից է մասնավոր հատվածի ներդրումների ավելացումը՝ այդ թվում պետական-մասնավոր գործընկերության, կայուն ֆինանսավորման, թվային վերափոխման և կապակցվածության զարգացման միջոցով։
Համաշխարհային բանկի խումբ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: