ՊՆ․ Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (PAN.am)

Հայաստանի զինված ուժերի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է գրառման մեջ:

Leave a comment