Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի քաղաքական շրջանակներին՝ հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին չմիջամտել Բաքվի ներքին գործերին։

«Որոշ ժամանակ է՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական հարթակներ, այդ թվում՝ իշխող ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) հետ սերտ կապերով հայտնի լրատվամիջոցներ, Ադրբեջանի վերաբերյալ տարածում են փաստացի սխալ, կողմնակալ, զրպարտչական և վարկաբեկիչ տեղեկություններ», – հայտարարել է «Նոր Ադրբեջան» (Ենի Ազերբայջան) կուսակցությունը։

Վերջին օրերին Թուրքիայում Ադրբեջանի հասցեին քննադատության ալիք է բարձրացել՝ կապված Բաքվի ներքին որոշումների և արտաքին քաղաքականության հետ։ Մասնավորապես, Թուրքիայում կառավարությանը մերձ կրոնական և պահպանողական շրջանակները քննադատել են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով կոշտ աշխարհիկ միջոցառումների պատմական շրջանի հետ։

Դժգոհություն են առաջացրել նաև Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում։

Leave a comment