ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ

«Հետք»-ը գրում է. «2026թ․–ին հանրապետության 70 համայնքներից կեսում ՏԻՄ ընտրություններ նշանակված։ Սեպտեմբերին 27–ին ավագանու համամասնական կարգով առաջին ընտրությունը տեղի ունեցավ Թումանյան համայնքում, որտեղ միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն էր առաջադրվել։ Հոկտեմբերի 25-ին ընտրություններ տեղի կունենան ևս 19 համայնքում։ Ընտրությունը մրցակցային չի լինի ևս հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան։ Այս համայնքներում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Եղեգնաձոր համայնքի գործող ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մինչ այս ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր ներկայացնում, այս անգամ գլխավորում է իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ընտրացուցակը։

ՔՊ կուսակցությունն այս համայնքում ներկայացնում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ 1996թ․-ից, արդեն 30 տարի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Հուսիկ Սահակյանը 2017թ․-ին նույնպես Արենի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) կողմից։ 2022թ․-ի ընտրությունների ժամանակ նա արդեն ներկայացնում էր ՔՊ կուսակցությունը։

Գորիսի հետ միավորված Տաթև և Տեղ համայնքների գործող ղեկավարները չեն առաջադրվել։ «Համերաշխություն» ընտրական դաշինքում միավորված «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների ավագանու ընտրացուցակն այստեղ առաջնորդում է Գորիս համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այս անգամ նա մրցակցելու է «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինքի հետ, որում միավորվել են «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա ստեղծված «Հայկական քվե» կուսակցությունը։

Aysor.am

Leave a comment