Երևանի տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխայի ուղեկցողը կկարողանա անվճար երթևեկել

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող անձը նույնպես հնարավորություն կունենա երթևեկելու առանց ուղեվարձ վճարելու։ Համապատասխան նախաձեռնությունը Երևանի ավագանու նիստում ներկայացրել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նախատեսվող արտոնությունը չի սահմանափակվելու որևէ կոնկրետ անձով:

«Հաշվի առնելով, որ շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող երեխաները հանրային տրանսպորտից օգտվելիս դժվարություններ են ունենում, այս նախագծով առաջարկում ենք, որ նրանց ուղեկցողը անձը ևս անվճար երթևեկելու հնարավորություն ստանա։

Արտոնությունը կցվելու է ոչ թե հստակ մեկ անձի, այլ այդ պահին, ով լինի հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողը, կօգտվի անվճար երթևեկելու իրավունքից»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։

Leave a comment