Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ փոխնախագահ Արմեն Ղազարյանն անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների քաղաքացիություն ստանալու գործընթացին։
«Մենք արդեն ունենք 53.000-ից ավել դիմումներ քաղաքացիության ձեռքբերման մասով, և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 45.000-ից ավել մեր հայրենակիցներ ստացել են արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Մենք հնարավորինս պարզացնում ենք այն վարչարարական գործընթացները, որոնցով անցնում են մեր հայրենակիցները»,- ասել է նա:
Անդրադառնալով քաղաքացիություն ստանալու ձգձգմանը, Ղազարյանն ասել է, որ օրենքը նախատեսվում է՝ վարույթի մեկնարկից ի վեր այդ ժամկետը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը: «Եթե մենք ունենում ենք նմանատիպ ժամկետի խախտումներ, ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ խախտումները եզակի են»: