Երևանում փողոցներ են անվանափոխվում

Երևանու ավագանու այսօրվա որոշման համաձայն` Նոր Արեշի 3-րդ փողոցն այսուհետ կկոչվի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով՝ Մետաքսեի փողոց։ 

Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը կկոչվի Երվանդունիների փողոց: Նախագծի հիմնավորման համաձայն՝ Միխայիլ Ֆրունզեի (1885–1925 թթ.) կենսագրությունն ու գործունեությունը հիմնականում կապված են Ռուսական կայսրության և Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ու ռազմական պատմության հետ։

 

Leave a comment