Հուսիները հայտնել են 24 ժամվա ընթացքում Եմենի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի 119 հարվածի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի զինված ուժերը 119 հարված են հասցրել Եմենի տարածքին։ Այս մասին հայտնել է հուսի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Իր Telegram-ալիքում Սարիան նշել է, որ սաուդյան ռազմական ինքնաթիռները վերջին մեկ օրվա ընթացքում իրականացրել են 119 ավիացիոն և հրթիռային հարված։

Նրա խոսքով՝ հարվածների թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտները մայրաքաղաք Սանայում, ինչպես նաև Իբբ, Լահջ, Մարիբ, Սաադա, Թաիզ, Ալ-Բայդա և Ալ-Ջաուֆ նահանգներում։

Սարիան պնդում է, որ հարվածներն իրականացվել են F-15 և Typhoon կործանիչների միջոցով, որոնք օդ են բարձրացել Խամիս Մուշաիտ և Թաիֆ ռազմակայաններից, իսկ հրթիռները արձակվել են Նաջրանից և Ջիզանից։

Leave a comment