Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսական ընկերություններն արդեն բանակցություններ են վարում ամերիկյան բիզնեսի հետ՝ դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ, «Вести»-ին հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Ներկայում բանակցություններ են ընթանում մեր ընկերությունների և ռուսական ապրանքների գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջև»,- ասել է Նովակը։
Բացի այդ, ըստ փոխվարչապետի՝ մինչև տարեվերջ Ռուսաստանը կարող է դիզելային վառելիքի արտահանումը հասցնել ամսական 3,5 միլիոն տոննայի։ Միաժամանակ Նովակը նշել է, որ ներքին շուկան, որը մնում է առաջնահերթություն, լիովին ապահովված է դիզելային վառելիքով՝ շնորհիվ երկրի նավթավերամշակման գործարանների բարձր հզորությունների։