Թրամփը հայտարարել է, որ կցանկանար պաշտոնավարել երրորդ ժամկետով էլ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար պաշտոնավարել երրորդ ժամկետով, եթե նման հնարավորություն ընձեռվեր։

«Ես մեծ սիրով կանեի դա»,- ասել է նա Օհայոյում հանրապետականների աջակիցների հետ հանդիպման ժամանակ՝ այն բանից հետո, երբ ներկաները սկսել են վանկարկել «Եվս չորս տարի»՝ նկատի ունենալով Թրամփի նախագահության հերթական քառամյա ժամկետը։ Նրա խոսքերը փոխանցել է Associated Press գործակալությունը։

Գործող օրենսդրության համաձայն՝ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության՝ 1951 թվականին վավերացված 22-րդ փոփոխության համաձայն  նախագահի պաշտոնավարումը սահմանափակում է երկու ժամկետով։

Այնուամենայնիվ, ԱՄՆ գործող ղեկավարը բազմիցս խոսել է երրորդ ժամկետի համար պայքարելու հնարավորության մասին։ Բացի այդ, նախագահի նախկին գլխավոր քաղաքական ռազմավար Սթիվեն Բենոնը ևս անցյալ աշուն խոսել էր նման հեռանկարների մասին։

Leave a comment