Ըստ կնոջ հաղորդման՝ տղամարդն ատրճանակի գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, ևս 2 անգամ էլ ստիպել է հարաբերություն ունենալ՝ տեսաձայնագրությունը չհրապարակելու համար. Shamshyan.com

Shamshyan.com. Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից  մեկում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչություն է դիմել այդ մարզի բնակիչ 42-ամյա Տ․ Ա․-ն և հայտնել, որ 2023 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին իր ծանոթը՝ տվյալ մարզի բնակիչ 57-ամյա Կ․ Մ․-ն, քաղաքի շենքերից մեկի բակից ֆիզիկական բռնություն գործադրելով առևանգել է իրեն, «Lexus» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել քաղաքի շենքերից մեկին կից առանձնատուն, որտեղ, ֆիզիկական բռնություն գործադրելով, ատրճանակի սպառնալիքով և հագուստը պատռելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ ավելի ուշ՝ ևս 2 անգամ՝ 2024 թվականի գարնանը և 2026 թվականի փետրվարին, Կ․ Մ․-ն, օգտվելով իր՝ տանը մենակ գտնվելու հանգամանքից, իբր նախկինում տեղի ունեցած սեռական հարաբերության տեսաձայնագրությունը հրապարակելու սպառնալիքով և ֆիզիկական բռնություն գործադրելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment