Ռուսալեզու գրականությունը կարևոր է հայկական օրակարգի համար. զրույց Ռուբեն Փաշինյանի հետ

https://arm.sputniknews.ru/20261012/rusalezu-grakanutjuny-karevvor-e-hajkakan-orakargi-hamar-zrujc-ruben-pashinjani-het-107998133.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107984221_365:0:1805:1080_1920x0_80_0_0_cc3ed0de9f6019d94a9d42b0d5ae4a7f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն փաշինյան, ռուսաստան, ուրիշ նորություններ, գրականություն, մշակույթ , տեսանյութեր, տեսանյութ, видео

ռուբեն փաշինյան, ռուսաստան, ուրիշ նորություններ, գրականություն, մշակույթ , տեսանյութեր, տեսանյութ, видео

Այն, ինչ կատարվում է մշակութային դաշտում, ցույց է տալիս, որ Հայաստանը չունի մշակութային գաղափարաբանության ձող: «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց գրող, դերասան, լրագրող և նախագծերի հեղինակ Ռուբեն Փաշինյանը, որի «Արուջի» մոնոպիեսը վերջերս Ռուսաստանում արժանացել է «Золотое перо Руси» հեղինակավոր ազգային գրական մրցանակաբաշխության «Золотая сова» գլխավոր մրցանակին «Ամենախելացի ստեղծագործություն» անվանակարգում:

«Հայաստանը, լինելով կեղծարարությամբ շրջապատված և տանուլ տալով ինֆորմացիոն պատերազմում, իրեն չի կարող թույլ տալ նման շռայլություն՝ չունենալ մշակութային և գաղափարական ձող»,– ասաց Փաշինյանը:

Նա պատմեց, որ ««Արուջի» մոնոպիեսի հիմքում ընկած է պատմական իրական փաստ։ 1899 թվականին ռուս հայտնի փաստաբան Նիկոլայ Կարաբչևսկին դատարանում պաշտպանում և արդարացնում է Բայբուրթի ջարդերի ժամանակ ընտանիքը կորցրած հայ վրիժառու Կիրկոր Գուլգուլյանին։ Պիեսի ամենացնցող հանգույցն այն է, որ Կարաբչևսկու պապը եղել է թուրք ռազմագերի, և փաստաբանը բացականչում է․ «Ես՝ ռուս փաստաբանս, թուրք Կարապչիի թոռս, իմ պարտքը Օրենքի առջև կատարեցի և արդարացրի հային՝ թուրքին սպանելու համար»։։

Անդրադառնալով ռուսալեզու ստեղծագործությանն ու դրա անհրաժեշտությանը՝ Փաշինյանն ընդգծեց. «Եթե Ռուսաստանի «Золотое перо Руси» մրցանակաբաշխությունում խոսում են Կարաբչևսկու թեմայի մասին, դա արդեն շատ լուրջ ամբիոն է և շատ լուրջ լսարան, որովհետև մարդիկ կարդում են, հետաքրքրվում, գնում այն ուղիներով, որոնք ինձ պետք են»:

Նա առաջիկայում նախատեսում է «Արուջի» պիեսը, «Интервью без купюр» նոր ֆիլմը, «Сынок, а где Евфрат?» կինոնկարը ցուցադրել և իր ստեղծագործություններն ընթերցել Թբիլիսիում և Մոսկվայում, ինչպես նաև աշխատում է այն ուղղությամբ, որ «Արուջի» ներկայացումը բեմում մարմնավորի ոչ հայ դերասան, որպեսզի դրանում բարձրացված համամարդկային ու պատմական արդարության թեման հասնի լայն լսարաններին։

Այսօր արդիական է Արևելքի իմաստության և Արևմուտքի էներգիայի սինթեզի թեման. Գյուրջիևա

Leave a comment