Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Թորոսյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ։
Թորոսյանը 2018–2022 թթ. եղել է Համաշխարհային բանկի խորհրդատու՝ կարգավորման ազդեցության գնահատման և փաստահեն քաղաքականության մշակման հարցերով։ 2021–2022 թթ. եղել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի խորհրդատու՝ ավիացիայի ոլորտի բարեփոխումների հարցերով։
2023–2026 թթ.-ին աշխատել է Վաշինգտոնում գործող «Integra Government Services International» ընկերությունում, որտեղ զբաղեցրել է ծրագրերի գնահատման և տնտեսական հետազոտությունների տնօրենի պաշտոնը։ Ղեկավարել է ԱՄՆ պետքարտուղարության, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի, ՄԶԳ և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ֆինանսավորմամբ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի տարբեր երկրներում՝ ղեկավարելով մոտ 35 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով ծրագրեր։
Սեպտեմբերի 3-ին Միհրան Խաչատրյանը ազատվել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։