Իրանը դեռևս ուսումնասիրում է Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ իր առաջարկին ԱՄՆ-ի պատասխանը, ուսումնասիրությունն ավարտելուց հետո միջնորդների միջոցով կպատասխանի Վաշինգտոնին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է Reuters-ը։ Բաղային նաև նշել է, որ Իրանը շարունակում է միջնորդների միջոցով հաղորդագրություններ փոխանակել՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։ Կատարն ու Պակիստանը, ի…