Միրզոյանն Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Բաժանորդագրվել

Միրզոյանն իր օմանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը` հավելելով, որ նախարարները հեռախոսազրույց են ունեցել այսօր՝ հոկտեմբերի 12-ին։

Միրզոյանը, ըստ ԱԳՄԱՆ–ի, հետաքրքրվել է վերջին օրերի իրադարձությունների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով և հույս հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը նաև իր օմանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում գործակցության խթանմանն առնչվող հարցերի։

Leave a comment