Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակն ուղևորվել է ԱՄՆ

Ռուսաստանից դիզելային վառելիքի առաջին խմբաքանակն ուղարկվել է ԱՄՆ։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է ծովային փոխադրումների վերլուծաբան Միշել Վիզե Բոկմանը՝ հղում անելով Windward-ի տվյալներին:

«Դե ինչ, դա արագ տեղի ունեցավ։ Windward-ն արդեն հետևում է բեռի տեղաշարժին, որը, ըստ ամենայնի, ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակն է՝ ուղղված դեպի ԱՄՆ արևելյան ափ։ Սպասվում է, որ այն տեղ կհասնի առաջիկա 48–72 ժամվա ընթացքում», — գրել է վերլուծաբանը։

Բոկմանը նշել է, որ դիզելային վառելիք տեղափոխող լցանավը Սանկտ Պետերբուրգից դուրս է եկել դեռևս սեպտեմբերի վերջին, սակայն դրա վերջնական նշանակման վայրը մինչ այժմ չէր հրապարակվում։

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է համաշխարհային և ամերիկյան շուկաներ դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին։

Համաձայն պայմանավորվածության՝ նախատեսվում է մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք հոկտեմբերին, 500 հազար տոննա՝ նոյեմբերին, իսկ դրանից անմիջապես հետո՝ ևս 1 մլն տոննա։

Leave a comment