Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում դադարի. Լավրով

https://arm.sputniknews.ru/20261012/zelenskin-arzhani-che-marti-dashtum-dadari-lavrvov-107990149.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Лавров прокомментировал энергетическое перемирие, предложенное Трампом

Sputnik Արմենիա

Лавров прокомментировал энергетическое перемирие, предложенное Трампом

2026-10-12T15:32+0400

true

PT2M26S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107986204_63:0:543:360_1920x0_80_0_0_b24686da73c0878f68cdb2c816f4bab1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, հրադադար արցախում, վլադիմիր զելենսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, հրադադար արցախում, վլադիմիր զելենսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու վարքագիծը։

Վլադիմիր Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում դադարի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լիբանանցի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ Լավրովը պատասխանել է այն հարցին, թե րականում պայմանավորվածություն ձեռք բերվել է Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները դադարեցնելու վերաբերյալ, որի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրա (Զելենսկու. խմբ.) կեղծ զարմանքը նախագահ Թրամփի հայտարարության վերաբերյալ, միայն մի բան է արտացոլում, որ նա շատ է ուզում հանրային տիրույթում հայտնված ցանկացած բառ, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած գաղափար հնարավոր բոլոր միջոցներով օգտագործել առաջ մղելու համար դադար վերցնելու հետ կապված իր շահագրգռվածությունը։ Կարծում եմ, որ նա դադարի արժանի չէ», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։ Նա նաև նշեց, որ Զելենսկին խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհի համար։ Թրամփի կարծիքով` Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։

Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հարցով զբաղվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ առնվազն 60-օրյա լիակատար հրադադար հաստատվի։

Զելենսկու հայտարարությունը մեկնաբանելով` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը երկարաժամկետ խաղաղության է ձգտում, ոչ թե հրադադարի։

Leave a comment