Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսանյութով է կիսվել իր սոցցանցերում, որտեղ համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնում նրան մարզաշապիկ նվիրելու համար։
«Սիրելի՛ Միկի, ստացել եմ այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ քեզ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ հանդիպում»,- ասում է տեսանյությում ներաձուրիների երկրպագու Բոչելին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։