Ծխախոտային արտադրանքի ձևը փոխվում է, սակայն նիկոտինը շարունակում է կախվածություն առաջացնել

🚬 Ծխախոտը միայն սիգարետը չէ։
Այսօր մարդիկ օգտագործում են ոչ միայն սովորական սիգարետներ, այլև նարգիլե, տաքացվող ծխախոտային արտադրատեսակներ, էլեկտրոնային սիգարետներ, նիկոտինային բարձիկներ և նիկոտին պարունակող այլ արտադրանքներ։

🚬 Արտադրանքի ձևը փոխվում է, սակայն նիկոտինը շարունակում է կախվածություն առաջացնել։

📌 Մի քանի կարևոր փաստ
🔸 Ծխախոտի ծուխը վնասում է ոչ միայն ծխողին։
🔸 Պասիվ ծխի ազդեցությունը բերում է մի շարք հիվանդությունների ռիսկի բարձրացման:
🔸 Չկա երկրորդային ծխի ազդեցության անվտանգ մակարդակ։
🔸 Նարգիլեն անվտանգ այլընտրանք չէ։

📌 Տեղեկացված լինելը նույնպես պաշտպանություն է։
🫁 Հարցրե՛ք, հետաքրքրվե՛ք, ստուգե՛ք տեղեկությունը և մի՛ հավատացեք այն ամենին, ինչ ներկայացվում է որպես «անվտանգ», «թեթև» կամ «առանց վնասի»։

💡 Պաշտպանե՛ք Ձեր առողջությունը։
💡 Պաշտպանե՛ք Ձեր ընտանիքը։
💡 Աջակցե՛ք ծխախոտից ազատ միջավայրին։

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment