https://arm.sputniknews.ru/20261012/khist-hetevanqner-karvogh-en-linel-avinjany-aranc-tujltvutjan-ashkhatvogh-tntesvarvoghneri-masin-107979625.html
Խիստ հետևանքներ կարող են լինել․ Ավինյանը՝ առանց թույլտվության աշխատող տնտեսվարողների մասին
Խիստ հետևանքներ կարող են լինել․ Ավինյանը՝ առանց թույլտվության աշխատող տնտեսվարողների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքապետը առանց թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հորդորեց կարդալ Երևանի ՏԻՄ նոր օրենքը։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T13:04+0400
2026-10-12T13:04+0400
2026-10-12T13:04+0400
հայաստան
երևան
տիգրան ավինյան
առևտուր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/1d/97322695_0:84:1600:984_1920x0_80_0_0_71bdd83351ff0dcaa79f9a3ff756e960.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 4638 առևտրային օբյեկտ չի դիմել առևտրային թույլտվություն ստանալու համար։ «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Մանուկյանն այս մասին հայտնեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ` նշելով, որ քաղաքապետարանը դրանք անվանում է ստվերային օբյեկտներ։Նա ներկայացրեց առևտրային թույլտվությունների վերահսկողության հարթակի տվյալները։Հարթակում գրանցված է 11101 առևտրային օբյեկտ, որոնցից 6463–ը երբևէ դիմել են ու ստացել են առևտրային գործունեություն իրականացնելու թույլտվություն։ Դրանցից 3513-ը որոշակի խնդիրներ, բացթողումներ ունեն։ Այդ 6463 օբյեկտները 1 մլրդ դրամից ավելի գումար են վճարել թույլտվությունների համար։«Այս պահի դրությամբ կանխատեսվում է, որ մոտ 930 մլն դրամի պետք է բյուջե մուտք լինի այն տնտեսվարողներից, որոնք չեն դիմել թույլտվություն ստանալու համար։ Սա տարեկան գումարի մասին չէ խոսքը, այլ հենց այս պահի դրությամբ»,- նշեց Մանուկյանը։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առանց թույլտվության են գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հորդորեց կարդալ Երևանի ՏԻՄ նոր օրենքը, այլապես խիստ հետևանքներ կարող են լինել։Նա շեշտեց՝ արդեն բոլոր տնտեսվարողների մոտ գնալու են և վստահեցրեց՝ դա այդ անձանց բնավ դուր չի գալու։Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարեց առանց թույլտվության բոլոր օբյեկտների համար բացատրություն ունենալ, դրանց բացակայության դեպքում ինքը կարծելու է, որ կաշառք են վերցնում այս կամ այն տնտեսվարողից։Տրանսպորտում ծախսած ժամանակը մինչև 2030 թվականը պիտի կրճատվի․ ինչ է առաջարկում Ավինյանը
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/1d/97322695_89:0:1512:1067_1920x0_80_0_0_54971ce69de57dcf171cb098b6e12026.jpg.webp
հայաստան, երևան, տիգրան ավինյան, առևտուր
հայաստան, երևան, տիգրան ավինյան, առևտուր
Քաղաքապետը առանց թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հորդորեց կարդալ Երևանի ՏԻՄ նոր օրենքը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 4638 առևտրային օբյեկտ չի դիմել առևտրային թույլտվություն ստանալու համար։ «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Մանուկյանն այս մասին հայտնեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ` նշելով, որ քաղաքապետարանը դրանք անվանում է ստվերային օբյեկտներ։
Նա ներկայացրեց առևտրային թույլտվությունների վերահսկողության հարթակի տվյալները։
Հարթակում գրանցված է 11101 առևտրային օբյեկտ, որոնցից 6463–ը երբևէ դիմել են ու ստացել են առևտրային գործունեություն իրականացնելու թույլտվություն։ Դրանցից 3513-ը որոշակի խնդիրներ, բացթողումներ ունեն։ Այդ 6463 օբյեկտները 1 մլրդ դրամից ավելի գումար են վճարել թույլտվությունների համար։
«Այս պահի դրությամբ կանխատեսվում է, որ մոտ 930 մլն դրամի պետք է բյուջե մուտք լինի այն տնտեսվարողներից, որոնք չեն դիմել թույլտվություն ստանալու համար։ Սա տարեկան գումարի մասին չէ խոսքը, այլ հենց այս պահի դրությամբ»,- նշեց Մանուկյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առանց թույլտվության են գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հորդորեց կարդալ Երևանի ՏԻՄ նոր օրենքը, այլապես խիստ հետևանքներ կարող են լինել։
«Ունենք խորքային և համակարգային խնդիր առևտրային օբյեկտների օրինականության հետ կապված։ Այդ խնդրի արժեքը մոտ 1 մլրդ դրամ է։ Այսինքն՝ քաղաքային բյուջեն այդքան գումար է կորցնում։ Սիրելի տնտեսվարողներ, եթե շարունակեք նույն տրամաբանությամբ աշխատել, ապա շատ խիստ հետևանքներ կարող են լինել։ Բացի նրանից, որ գիտենք, թե ինչ գործունեություն եք ծավալում, ինչքան ժամանակ եք ծավալում, մենք առհասարակ ձեր մասին ամեն ինչ գիտենք։ Հետևաբար մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան ու կասեցնեն ձեր գործունությունը»,- նշեց Ավինյանը։
Նա շեշտեց՝ արդեն բոլոր տնտեսվարողների մոտ գնալու են և վստահեցրեց՝ դա այդ անձանց բնավ դուր չի գալու։
Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարեց առանց թույլտվության բոլոր օբյեկտների համար բացատրություն ունենալ, դրանց բացակայության դեպքում ինքը կարծելու է, որ կաշառք են վերցնում այս կամ այն տնտեսվարողից։