ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ այս տարվա աշնանն արդեն կենսաչափական համակարգը կներդրվի Հայաստանում։
Նրա խոսքով, կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի։
«Այս պահին աշխատում ենք կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնականացման վրա։ Առաջիկայում դրանց նկարագիրը կներկայացվի հանրությանը»,- ասել է նախարարը։
Միաժամանակ, ՆԳ նախարարի խոսքով, հին նմուշի անձնագրերը դուրս չեն գալու շրջանառությունից և շարունակելու են վավեր մնալ մինչև իրենց գործողության ժամկետի ավարտը, իսկ նոր փաստաթղթերի ստացումը թողնվելու է քաղաքացիների կամարտահայտությանը։
Նա նշել է, որ քննարկում են այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք կմոտիվացնեն քաղաքացիներին ավելի հաճախ դիմելու կենսաչափական անձնագիր ստանալու համար։