ՔԿ․ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Ավելի վաղը Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: NEWS.am

Leave a comment