ՊՆ․ Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով (PAN.am)

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment