Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից 15։00-ն, Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կսահմանափակվի։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ սահմանափակումները պայմանավորված են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով։ Սահմանափակումներ կգործեն, մասնավորապես, Հանրապետության հրապարակում, Մաշտոցի և Իսակովի պողոտաներում, Հաղթանակի կամրջի վրա և մայրաքաղաքի կենտրոնական մի շարք այլ փողոցներում։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝

🔹 Ծիծեռնակաբերդի խճուղի,
🔹 Բրազիլիայի հրապարակ,
🔹 Աթենքի փողոց,
🔹 Իսակովի պողոտա,
🔹 Հաղթանակի կամուրջ,
🔹 Մաշտոցի պողոտա,
🔹 Պարոնյան փողոց,
🔹 Պռոշյան փողոց,
🔹 Ուրուգվայի հրապարակ,
🔹 Արգիշտի փողոց,
🔹 Գրիգոր Լուսավորչի փողոց,
🔹 Բեյրութի փողոց,
🔹 Իտալիայի փողոց,
🔹 Վազգեն Սարգսյան փողոց,
🔹 Հանրապետության հրապարակ,
🔹 Նալբանդյան փողոց,
🔹 Թումանյան փողոց,
🔹 Աբովյան փողոց,
🔹 Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար»։

Leave a comment