«Մեր ազգի խայտառակությունն է, Փաշինյանն ամենամեծ հիմարությունն է անում իր թիմով»․ Սամվել Կարապետյանը՝ «եկեղեցու ճգնաժամի» հարցով հանձնաժողովի մասին

«Հայ ազգի մեջ կա մի մարդ, որը բերել է աղետաբեր պարտվողական պատերազմ՝ իր թիմով։ Չկա ուրիշ տարբերակ․ Փաշինյանը հեռանում է, բոլորը մոռանում են պատերազմների մասին»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին,  թե ընդդիմությունն իր գնահատականներով պատերազմ է հրահրում, այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ըստ նրա՝ «մազից կախված խաղաղություն հաստատված է միայն Ալիևի և Փաշինյանի միջև»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն, որ ԱԺ-ում «եկեղեցու ճգնաժամի» հարցով քննիչ հանձնաժողով է ստեղծվել, Սամվել Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Դա մեր ազգի խայտառակությունն ու ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանն իր շքախմբի հետ։ Դրա համար համապատասխան հակահարվածը ժողովրդից կստանա»։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment