Հայր Ասողիկ․ Կաթողիկոսի հայրական հորդորը վորչապետին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ

Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված «հայրական հորդորը կրկին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ և առիթ հանդիսանում ՀԱԵ հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար»։

«Վեհափառ Հայրապետի՝ վարչապետին ուղղված հայրական հորդորը պատերազմի ծանր հետևանքների, Հայրենիքի անվտանգության և ժողովրդի միասնականության ու համերաշխության հանդեպ մտահոգության արդունք էր, որի նպատակն էր կանխել հասարակական ցնցումները, հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։

Հետագայում, մեկ այլ առիթով լրագրողի հարցին պատասխանելիս Հայոց Հայրապետը վերահաստատել է, որ հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում։

Նորին սրբությունը նաև պարզաբանել է, որ դրա արդիականությունը կապված է հորդորի պատճառ դարձած հիմնախնդիրների հետ, որոնք դեռ հաղթահարված չեն։

Յուրաքանչյուր մարդ ունի այդ փորձառությունը․ ծնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ամբողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից, գործել զգաստությամբ ու պատասխանատվությամբ։ Այս իմաստով հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»։ Այն արտահայտում է շարունակվող հոգածություն և առկա խնդիրների լուծման անհրաժեշտություն։

Ուստի, սիրելիներ, հայրական հորդորը պետք է ընկալել բացառապես հայրապետական մշտարթուն հոգածության և հոգևոր ու բարոյական պատասխանատվության համատեքստում։ Խաղաղություն և սեր ամենեցուն»,-գրել է նա:

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:

Leave a comment