Աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց 37-րդ ռակետ, բրիտանացի Արթուր Ֆերիի հետ ու հաղթեց երեք սեթում՝ 7:6, 6:7, 7:6: Մրցախաղը տևեց 3 ժամ 33 րոպե:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ադրիան Մանարինոն, որը 83-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում:
Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,415,725 դոլար է։
Դավիթ Եղիազարյան